38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու էր Փաշինյանը վեց ամիս աղերսում

Ինչու էր Փաշինյանը վեց ամիս աղերսում
26.01.2021 | 18:07

Նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանը վեց ամիս հանրությունից ժամանակ խնդրեց, որպեսզի հետպատերազմյան հետևանքները մեղմի։

Խոստացավ՝ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով, ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ, գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում, զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ, տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» և այլն: Վեց ամսից արդեն 2-ն անցել է։ Ի՞նչ է արել այս ուղղությամբ Փաշինյանը։ Գերիների վերադարձի հարցը թողել է Ռուսաստանին, իսկ ինքը շտապել է նրանց թիվն անգամ գաղտնի պահել։ Արցախի բանակցային գործընթացի վերականգնումը Մինսկի խմբի ձևաչափով կարծես հեռու անցյալում մնացած վերհուշ լինի, անհետ կորածների ճակատագիրը ոչ միայն շուտափույթ չի պարզաբանվել, այլ ընդհանրապես անհասկանալի վիճակ է այս առումով, որովհետև էլի պարզ չէ, թե քանի անհետ կորած ունի Հայաստանը։ Բայց ամենաուշագրավը ԶՈՒ բարեփոխումն է։ ՊՆ-ում միայն նոր, բանակից անտեղյակ փոխնախարարների(որոնք անգամ չգիտեն, թե ինչ ոլորտ են համակարգելու) նշանակումը վկայում է, թե ինչքան «ջանասիրաբար» են բարեփոխում ԶՈՒ-ը։


Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնումն էլ հո սրընթաց թափ չի հավաքել, դեմն առնել չի լինում։ Իրականում երկիրը մեծ արագությամբ գահավիժում է, տնտեսական կոլապսը մեծ չափերի է հասել ու գնալով խորանում է։ Ահա այդպիսի միջավայր։ Հիմա վեց ամիս ինչու էր պաղատում Նիկոլ Փաշինյանը, որ երկրին հասցրած վնասները կրկնապատկի՞, որ արտահերթ ընտրությունների գաղափարը շրջանառի ու անհեթեթ որոշումներով հասարակությանը մատի վրա խաղացնի՞, մինչև վերջին պահը վայելի՞ իշխանության բարիքները։ Ինչ անենք, թե իրեն ու իր ընտանիքին ուղղված օրական թուքումուրի, անեծքի, հայհոյանքի չափաբաժինը ողջ կյանքի համար ու հետմահու լիուլի ապահոված է լինելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 86539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ